ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մասնակցել է Իտալիայի միավորման 150-րդ տարեդարձի տոնակատարություններին

3 Հունիսի, 2011 00:00

Հունիսի 2-ին Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Բիաջիո Աբրատեի հրավերով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մասնակցել է Իտալիայի միավորման 150-րդ և հանրապետության հռչակման 65-րդ տարեդարձի տոնակատարություններին: Տոնակատարությունների շրջանակներում տեղի ունեցած զինվորական շքերթին մասնակցել է ՀՀ ՊՆ պատվո պահակախմբի մեկ դրոշակակիր խումբ:
  • Տարածել