Դոկտորական ատենախոսության քննարկում ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում

3 Հունիսի, 2011 00:00

Ս. թ. հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիուտուտի գիտական խորհրդում տեղի ունեցավ գնդապետ, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վազգեն Մարգարյանի դոկտորական ատենախոսության նախնական քննարկումը: Ատենախոսությունը վերաբերում է ռազմամասնագիտական գործունեության արդյունավետությունն ու հուսալիությունը պայմանավորող հոգեբանական գործոններին: Գիտական խորհրդի անդամներից բացի, քննարկմանը ներկա էին նաև Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիալական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Գևորգյանը, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հ. Ավանեսյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռ. Աղուզումցյանը: Նիստը վարում էր ԱՌՀԻ-ի գիտական խորհրդի նախագահ, ԱՌՀԻ-ի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
  • Տարածել