Ստորագրվել է հայ-կիպրական ռազմական համագործակցության 2012 թվականի ծրագիրը
Ս.թ. ապրիլի 29-ից մայիսի 2-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի կիպրական մասի համանախագահ պարոն Խրիստաս Մալիկկիդիսի գլխավորած պատվիրակությունը:
30/04/2012
ԱվելինԵԱՀԿ դիտարկումը հայ-ադրբեջանական սահմանագոտում
Ս.թ. ապրիլի 30-ին ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկումը:
30/04/2012
ԱվելինՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Հայաստան
Ս.թ. ապրիլի 27-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցերից հետո Հայաստան է վերադարձել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:
27/04/2012
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
27.04.2012թ., ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ:
27/04/2012
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ապրիլի 24-ից 26-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Ռումինիայի գլխավոր զինվորական դատախազ Նիկոլաե Լուպուլեսկուի գլխավորած պատվիրակությունը:
27/04/2012
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ. ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք:
25/04/2012
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ ապրիլի 23-ից 24-ը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում` Գարմիշ-Պարտենկիրխենում, կմասնակցի Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին, որն անց է կացվում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո: Այցի ընթացքում նախատեսված է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առանձնազրույցը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի հետ: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցելու է նաև «ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործընկերության շրջանակները» խորագրով լիագումար նիստին:
23/04/2012
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրինա Ռոդիկա Պրինարուին և ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Խորխե Նիկու Սեկարային /նստավայրը ք.Թբիլիսի/:
23/04/2012
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրինա Ռոդիկա Պրինարուին և ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Խորխե Նիկու Սեկարային /նստավայրը ք.Թբիլիսի/:
23/04/2012
ԱվելինՀանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ
Ապրիլի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2011թ. աշնանային զորակոչի արդյունքները, խնդիրներ են առաջադրվել 2012թ. գարնանային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Զորակոչային հանձնաժողովի նիստը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
20/04/2012
ԱվելինԽորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում
Ս. թ ապրիլի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման միջգերատեսչական աշխատանքային խմբի և ղեկավար կազմի խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
20/04/2012
ԱվելինԱմփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով շարադրությունների մրցույթի արդյունքները
ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 17–ին ամփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով համադպրոցական և համաբանակային շարադրությունների մրցույթի արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՊՆ և ԿԳՆ ներկայացուցիչներ, ժամկետային զինծառայողներ, ուսուցիչներ և աշակերտներ:
17/04/2012
Ավելին