Քննարկվել են հայ-լեհական ռազմական համագործակցության զարգացումները

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության Սենատի անդամ, նախկին ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխին:

14/10/2014

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների կողմից հաստատված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` ս.թ. հոկտեմբերի 13-ին Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յու.Ստավիցկու գլխավորած պատվիրակությունը` ինժեներական ապահովման ոլորտում աշխատանքային քննարկումներին մասնակցելու և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասեր այցելելու նպատակով: Պատվիրակության այցը կավարտվի ս.թ. հոկտեմբերի 15-ին:

14/10/2014

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Ֆրանսիական համալսարան

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուայի հրավերով այցելել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան, հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

14/10/2014

Ավելին

Մեկնարկել են ամենամյա հավաք-պարապմունքները

ՀՀ զինված ուժերի 2014 թվականի պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար անձանց հավաք-պարապմունքները:

13/10/2014

Ավելին

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն` նվիրված նյութատեխնիկական միջոցների ապահովման, գնումների գործընթացի ծրագրավորման և պլանավորման, ինչպես նաև ԶՈւ-ում կարգապահության ամրապնդման խնդիրների քննարկմանը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:

13/10/2014

Ավելին

Անցկացվել է ցուցադրական մարտավարական-մասնագիտական զորավարժություն

Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրների քննարկման, նոր լուծումների նախանշման ու կուտակած փորձի փոխանակման նպատակով ՀՀ ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 10-ին մեկնարկել էր «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը, որին մասնակցել են ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի ռազմաբժշկական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ, կազմակերպել էին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության բժշկական ապահովման վարչությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան:

11/10/2014

Ավելին

Հոկտեմբերի 10-ը ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օրն է

Հոկտեմբերի 10-ը հայկական բանակում նշվում է որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր:

10/10/2014

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հոկտեմբերի 7-9-ը Հայաստանում էին գտնվում Գերմանիայի տնտեսական հարաբերությունների և արտահանման վերահսկողության դաշնային գրասենյակի (BAFA), Լեհաստանի, Շվեդիայի, Ռումինիայի և Բուլղարիայի ԱԳՆ-ի փորձագետ-ներկայացուցիչները՝ ռազմական նշանակության արտադրանքի (ՌՆԱ) արտահանման վերահսկողության ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման և միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացմանը նվիրված համաժողովին մասնակցելու համար:

10/10/2014

Ավելին

Քննարկվել են զինվորական բժշկության հիմնախնդիրները

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը:

10/10/2014

Ավելին

Երդման արարողություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կայացավ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

09/10/2014

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.00-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կմեկնարկի «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան:

09/10/2014

Ավելին

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:

08/10/2014

Ավելին