Հաղորդագրություն
Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
17/03/2022
ԱվելինԱնցկացվել է վոլեյբոլի մրցաշար
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում զորամասերի, տեղական ինքնակառավարման մարմինների և զորամասերին կցագրված դպրոցների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացվել է վոլեյբոլի մրցաշար։
16/03/2022
ԱվելինԳործնական պարապմունքներ
Անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 16-ին N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ: Զինծառայողները հրետանային միջոցները բերել են մարտական վիճակի, սահմանված ժամկետում կատարել առաջադրված խնդիրները։
16/03/2022
ԱվելինՀրամանատարական հավաքներ
N զորամիավորումում մարտի 15-ից 16-ն անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Ներկայացվել են զորամասերի գործունեության արդյունավետության բարձրացմանը նպաստող միջոցառումները, նախանշվել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։
16/03/2022
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին
Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:
15/03/2022
ԱվելինՊարգևատրման արարողություն
N զորամիավորումում մարտի 15-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Զորամիավորման հրամանատարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, խրախուսել լավագույն զինծառայողներին գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:
15/03/2022
ԱվելինԿրակային պատրաստության վարժանքներ
N զորամիավորման հրաձգարաններից մեկում մարտի 15-ին անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ։ Տարբեր տրամաչափի հրազենով կատարվել են կրակային վարժություններ, ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և թիրախների խոցման հմտությունները։
15/03/2022
ԱվելինՄասնագիտական հավաքներ
Հրամանատարների պատրաստության մակարդակի բարձրացման և ղեկավարման հմտությունների կատարելագործման նպատակով մարտի 14-ից 15-ը N զորամիավորման ստորաբաժանումներից մեկում անցկացվել են մասնագիտական հավաքներ:
15/03/2022
ԱվելինՄիջոցառում՝ նվիրված հերոսածին մայրերին
Մարտի 14-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել հերոսածին մայրերի մեծարմանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են հայրենիքի պաշտպանության ընթացքում անմահացած տղաների մայրեր ու քույրեր, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ։
15/03/2022
ԱվելինՆշվել է զորամասի կազմավորման տարեդարձը
N զորամիավորումում մարտի 13-ին նշվել է ենթակա զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը։
14/03/2022
ԱվելինՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը մարտի 1-ից իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը, որի շրջանակներում բացատրական աշխատանքներ են տարվում տարբեր ժամանակահատվածներում պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականների, զինծառայողների և քաղաքացիական անձանց կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձման ուղղությամբ:
14/03/2022
ԱվելինՄարտավարական զորավարժություն
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, օպերատիվ և ներդաշնակ գործողությունների վարման կարողությունների զարգացման նպատակով N զորամասում մարտի 14-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն։
14/03/2022
Ավելին
Հայերեն
English
Русский