Երդման հանդիսավոր արարողություն

N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչված զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն:

07/03/2022

Ավելին

Հրաձգության գործնական պարապմունքներ

Զինծառայողների կրակային պատրաստության մակարդակը բարձրացնելու և զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով մարտի 7-ին N զորամասի հրաձգարանում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ։

07/03/2022

Ավելին

Զորամասերում նշվել է Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձի առթիվ զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ։

07/03/2022

Ավելին

Հաղորդագրություն

Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

07/03/2022

Ավելին

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

07/03/2022

Ավելին

Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

05/03/2022

Ավելին

Մարտական հերթապահության հերթափոխ

Զինված ուժերի զորամասերից մեկում մարտի 4-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

04/03/2022

Ավելին

Հրետանավորների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 4-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։

04/03/2022

Ավելին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է վոլեյբոլի առաջնություն

Փետրվարի 21-ից մարտի 1-ը, համագործակցելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անցկացվել է վոլեյբոլի առաջնություն:

03/03/2022

Ավելին

N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ

Մարտի 3-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ:

03/03/2022

Ավելին

Ստուգվել է զինծառայողների մասնագիտական պատրաստությունը

Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական պատրաստության մակարդակն ստուգելու նպատակով N զորամասում մարտի 3-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։

03/03/2022

Ավելին