Նշվել է զորամասի կազմավորման տարեդարձը

14 Մարտի, 2022 15:37
N զորամիավորումում մարտի 13-ին նշվել է ենթակա զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը։

Զորամիավորման հրամանատարը շնորհավորել է զորամասի անձնակազմին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, բարձր պատրաստության և առաջադրված խնդիրների գերազանց կատարման համար։ Զորամասի լավագույն զինծառայողները խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։

        

  • Տարածել