ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը հարգանքի տուրք մատուցեց սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="165" alt="" src="/UserFiles/Image/vazgen_sargsyan.jpg" width="130" align="left"/>Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ, այցելեց «Եռաբլուր» պանթեոն, ծաղկեպսակ դրեց Սպարապետի շիրիմին։
05/03/2007
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. մարտի 4-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հերթական հանդիպմանը:
03/03/2007
ԱվելինՍերժ Սարգսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին
Ս.թ. մարտի 3-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասկացում էր ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռենատե Հայկե Փայչը:
03/03/2007
ԱվելինՍերժ Սարգսյանն առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց Ջեյմս ՄաքԴուգալին
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="126" alt="" src="/UserFiles/Image/naxarar_makdugal.jpg" width="150" align="left"/>Ս.թ. փետրվարի 16-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի` Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջեյմս ՄաքԴուգալին:
16/02/2007
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Ս.թ. փետրվարի 14-ին ժամը 13:00-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՊՆ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ տեղի կունենա գրող Սամվել Մարտիրոսյանի «Դափնեպսակ Սպարապետին» և «Սմբատ Առաջին» գրքերի շնորհանդեսը:
13/02/2007
ԱվելինԻ գիտություն ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
Տեղեկացնում ենք, որ ս.թ. փետրվարի 14-ից 16-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման հանձնախմբի նիստը և ուսումնամեթոդական հավաքը:
12/02/2007
ԱվելինՀայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը տարածաշրջանային փաստաթուղթ է
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/ministr_1.jpg" align="left"/>Հարցազրույց միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: 2007թ. փետրվարի 7–ին ՀՀ նախագահը հաստատել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը մշակվել էր նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի համակարգային արգասիքի մշակման հիմքում երկու տարի առաջ ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմին ներկայացված նախարարի՝ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունները» զեկույցն էր: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը խնդրել է Սերժ Սարգսյանին մեկնաբանել հիշյալ իրադարձությունը:
12/02/2007
ԱվելինՀաղորդագրություն Մամուլի Համար
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="133" alt="" src="/UserFiles/Image/marco_clemente.jpg" width="200" align="left"/> Ս.թ. փետրվարի 7-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկո Կլեմենտիին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
07/02/2007
ԱվելինՀաղորդագրություն Մամուլի Համար
Ս.թ. հունվարի 30-ին Օդեսայում մեկնարկած ուկրաինա-ամերիկյան ռազմածովային «Սի Բրիզ-2007» զորավարժությանը Հայաստանը կմիանա պլանավորման գլխավոր փուլում` մարտի 13-15-ը, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն և կհամաձայնեցնեն հետագա զորաշարժերի նպատակը և թեմատիկան, զորավարժություններին ներգրավվող ուժերի և շտաբների կառուցվացքն ու կազմակերպումը
30/01/2007
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթը բանակի 15-րդ տարեդարձի կապակցությամբ
Մեծարգո նախագահ, վեհափառ Տեր, հարգարժան հյուրեր, պարոնայք գեներալներ, սպաներ, զինվորներ: Այսօր մենք նշում ենք մեր բանակի 15 ամյակը: Սա ամենքիս տոնն է: Ես շեշտում եմ «ամենքիս» բառը, որպեսզի մեկընդմիշտ հիշենք, որ միայն ժողովրդի հավաքական միտքն ու ջիղն է ունակ ստեղծելու ազգային բանակ: Ուզում եմ զուգահեռ անցկացնել մեր էպոսի ու մեր բանակի միջև: Ոչ մի հանճարեղ անհատ ի զորու չէ էպոս ստեղծելու: Էպոս ստեղծում է ժողովուրդը: Ստեղծում է դարերի ընթացքում, բառ առ բառ, դրվագ առ դրվագ հյուսելով իր պատմության հերոսական և ողբերգական էջերը` այնտեղ ներդնելով իր տաղանդը, իր ազգային իղձերը, իր երևակայության ուժը: Նույն այդ էպոս ծնող ժողովուրդը, իր պատմությամբ իմաստնացած, իր անցյալից դասեր քաղած, իր որդիների արյամբ ու անձնազոհությամբ, հղացավ և ծնեց այն հրաշամանուկին, որը կոչված էր իրականացնելու էպոս ներարկված իր ազգային տենչերը:
29/01/2007
ԱվելինՍուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց բանակի 15-րդ տարեդարձի առիթով
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/mikael_harutyunyan.jpg" align="left"/>Հունվարի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Բանակի օրվա և Հայոց բանակի 15-րդ տարեդարձի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը:
29/01/2007
ԱվելինՀարվարդի համալսարանը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մասնագիտական համագործակցության համար
Վերջերս ԱՄՆ Հարվարդի համալսարանը Ջ.Քենեդիի անվան Կառավարման դպրոցի Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագրի կայքէջում (http://www.harvard-bssp.org/static/files/273/national_security_armenia_01_15_2007.pdf, SERZH SARGSYAN: National Security Strategy of Armenia)) հրապարակել է ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի զեկույցը` Հայաստանի Ազգային Անվտանգության Ռազմավարության ծրագրի վերաբերյալ: Ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի նշված ելույթից բացի, Հարվարդը հրապարակել է նաև Հանձնաժողովի մեկամյա գործունեության` 2006թ. դեկտեմբերին Ազգային Ժողովում բաց քննարկման ներկայացված արդյունքը:
29/01/2007
Ավելին