Անցկացվեց հերթական դիտարկումը
30 Ապրիլի, 2009 00:00Ս.թ. ապրիլի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի սահմանահատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում իրականացվեց սահմանագծի հերթական դիտարկումը, որն ադրբեջանական կողմի պատճառով իրականացվեց ոչ ամբողջական ծավալով:
Հայկական կողմից դիտարկումն անցկացրեցին Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Ժեսլան Նուրթազինը և Վլադիմիր Չունտուլովը: Դիտարկման ընթացքում արտակարգ պատահարներ չեն գրանցվել: