Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր
24 Ապրիլի, 2009 00:00Ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով անմար կրակին՝ մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Հոծ բազմության շարքերում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը և զինծառայողներ: