Հաղորդագրություն ԶԼՄ-ների համար
21 Ապրիլի, 2009 00:00Ս.թ. ապրիլի 25-ին, ժամը 10:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցելու են ՀՀ Պաշտպանության, առողջապահության նախարարները, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ոստիկանապետը, Երևանի քաղաքապետը և հանրապետության մարզպետերը: Խորհրդակցության ընթացքում կամփոփվեն 2008թ. աշնանային զորակոչի արդյունքները և 2009թ. գարնանային զորակոչի խնդիրները:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները նախապես պետք է ցուցակագրվեն ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:
Հեռ. 294699, E-mail: modpress@mail.ru
Միջոցառումը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի ս.թ. ապրիլի 25-ին, ժամը 9:00-ին Ալ. Թամանյանի արձանի մոտից: