Բնակարանամուտ Նոր Նորք համայնքում

Հունիսի 19-ին Երևանի Նոր Նորք համայնքում` Մոլդովական 39/3 հասցեում տեղի ունեցավ նորակառույց բնակելի շենքի բացման և ծառայողական բնակարանների բաշխման հանդիսավոր արարողություն: Արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ: <img height="185" width="500" align="left" src="/UserFiles/Image/bnakaran.jpg" alt=""/>

19/06/2009

Ավելին

Ս. Օհանյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Ս.թ. հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Րինա Պանդեյին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: <img height="185" width="500" align="left" src="/UserFiles/Image/i-1(1).jpg" alt=""/> ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց տիկին Րինա Պանդեյին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան` հետագա առաքելություններում:

17/06/2009

Ավելին

Կոսովո է մեկնում հայ խաղաղապահների հերթական զորախումբը

Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի մշտական տեղակայման վայրում տեղի ունեցավ հայ խաղաղապահների հերթական՝ 11-րդ հերթափոխի Կոսովո ճանապարհելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, բրիգադի անձնակազմն ու նրանց հարազատները: <img hspace="1" vspace="1" align="left" alt="" style="width: 505px; height: 185px;" src="/UserFiles/Image/meknum(2).jpg"/>

16/06/2009

Ավելին

Նոր նշանակումներ

<img height="180" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/nshanakum-1.jpg"/> Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վարչությունների և առանձին բաժինների պետերին ներկայացրեց ՊՆ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար գնդապետ Սերգեյ Աբովյանին:

16/06/2009

Ավելին

Քարոլայն Քոքսը՝ Հայաստանում

<img height="166" width="250" align="left" src="/UserFiles/Image/koks.jpg" alt=""/>Օրերս Հայաստանում էր Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Քարոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մի խումբ փորձագետներ: Նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ուսումնասիրություններ կատարել Հայաստանի և Արցախի պատմության վերաբերյալ:

15/06/2009

Ավելին

ՀՀ Պաշտպանության նախարարը Բրյուսելում

Ս.թ. հունիսի 11-ին Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները հավանություն են տվել ՆԱՏՕ-ի պլանավորման և վերանայման գործընթացի նախարարական ուղեցույցին և ՆԱՏՕ/ԳՀԽ թիկունքի պետերի կողմից մշակված համատեղ թիկունքային կարողությունների զարգացման վերաբերյալ առաջարկներին:

12/06/2009

Ավելին

Պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներին

Ս.թ հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման ուղղությամբ Հայաստանին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներից կազմված միջազգային փորձագիտական խմբի անդամներին: <img height="185" width="500" align="left" src="/UserFiles/Image/handipum2009-06-10.jpg" alt=""/>

10/06/2009

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ/ԵԱԳԽ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների հետ: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը կմեկնի Մոսկվա` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցելու ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նիստին:

09/06/2009

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների պահանջներից` զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության խստացման և զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ՝ կազմված գիտության, կրթության, բնապահպանության, սպորտի, առողջապահության բնագավառների, Հայ Առաքելական եկեղեցու մեկական և մշակույթի բնագավառի, հասարակական կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների երկուական ներկայացուցիչներից:

08/06/2009

Ավելին

14 անձնուրաց հայորդիներ

<img height="174" width="250" align="left" src="/UserFiles/Image/yerablur-1.jpg" alt=""/>15 տարի առաջ՝ 1994թ. ապրիլի 21-ին, հերոսաբար զոհվեցին «Շենգավիթ -1» գրոհային ջոկատի 14 մարտիկները: Երկարատև ջանքերի շնորհիվ, շաբաթներ անց նրանց աճյունները տեղափոխեցին Հայաստան. նրանք կողք կողքի ամփոփվեցին Եռաբլուրի սրբաշունչ բարձունքում: Եվ, ահա, այն դարձել է յուրահատուկ ուխտատեղի բոլորի համար: Այստեղ հարգանքի տուրք մատուցելու են գալիս հարազատները, մտերիմները, ընկերները, ազգային բանակի զինվորներ, նվիրյալ շատ հայորդիներ՝ միմյանց մխիթարելու, հպարտությամբ ներշնչվելու, ոգեկոչվելու: Հունիսի 6-ի առավոտյան ՀՀ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմը, հասարակական կազմակերպությունների և Շենգավիթ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Եռաբլուր պանթեոն և ծաղիկներ դրեցին հանուն հայրենիքի զոհված հերոսների շիրիմներին:

06/06/2009

Ավելին

Ստեղծվել է գիտական աստիճաններ շնորհող պաշտպանական խորհուրդ

<img height="167" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/arhi-1.jpg"/>Այսօր ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստի¬տուտում տեղի ունեցավ «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհող պաշտպանական խորհրդի անդրանիկ նիստը:

05/06/2009

Ավելին

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. մայիսի 31-ին` ժամը 14:10-ին, ԼՂՀ պաշտպանական բանակի նորակոչիկներ, ս.թ. մայիսի 19-ին զորակոչված Օհան Հարությունյանը և Գևորգ Թովմասյանն ինքնակամ լքել են զորամասը և հայտնվել ադրբեջանական կողմում: Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվում են գերեվարման մեջ ընկած նորակոչիկների մասին մի շարք տեղեկություններ, որտեղ նրանք պատմում են հայկական զինված ուժերում իբր թե տիրող անմխիթար վիճակի և բազմաթիվ անօրինությունների մասին:

04/06/2009

Ավելին