Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

16 Նոյեմբերի, 2009 00:00
Ս.թ. նոյեմբերի 17-ին` ժամը 12.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա Հայկ Դեմոյանի «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի «Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը», «Վանի թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը» հատորյակների շնորհանդեսը: Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 17-ին` ժամը 11.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել