Հայ հետախույզները պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները
7 Նոյեմբերի, 2009 00:00Կամք և տոկունություն, մասնագիտական հմտություններ ու մարտական վարպետություն: Այս ամենն ամփոփված էր հետախույզների ցուցադրած գործողություններում:
Նոյեմբերի 7-ին զինված ուժերի զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 17-րդ տարեդարձը և հետախույզի մասնագիտական տոնը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, հյուրեր:
Միջոցառման ընթացքում ողջունելով և մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլոր հետախույզներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ արցախյան հերոսամարտի տարիներին մեծ է եղել հետախուզության դերը, և բազմաթիվ հետախույզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է կերտվել մեր հաղթանակը:
Միջոցառման ավարտին մի խումբ հետախույզներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն