Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում
11 Նոյեմբերի, 2009 00:00Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պաշտոնական պատվիրակությանը, որը գլխավորում էր անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ս. Զասը: Հանդիպման ընթացքում Ա. Միրզաբեկյանը հյուրերին ծանոթացրեց ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին և զինված ուժերում ընթացող բարեփոխումներին:
Բելառուսական պատվիրակությունը ներկայացրեց Բելառուսի ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունները: Կողմերը քննարկեցին նաև ՀՕՊ-ի ռադիոէլեկտրոնային տեխնիկայի վերանորոգման և կատարելագործման, օպտիկական և օպտիկաէլեկտրոնային համակարգերի և սարքավորումների վերանորոգման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորության հարցը: Բարձրացվեց Բելառուսի Հանրապետությունում ՀՀ զինված ուժերի զինծառայողների ուսուցման, մասնավորապես ՀՕՊ մասնագետների պատրաստման խնդիրը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն