ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

15 Հունվարի, 2010 00:00
Ի պատասխան «Չորրոդ իշխանություն» թերթի 2010թ. հունվարի 14-ի (թիվ 38) Թագուհի Թովմասյանի «Ավազակապետության կանոններով» հրապարակման ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.

2009թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ 70179 զորամասի տարածք են փորձել ներխուժել ք. Վայքի բնակիչներ Գևորգ Աղաֆոնի Մաթևոսյանը` «Կապիկ» մականունով, և Վահե Պավելի Ասատրյան` «Յապ» մականունով, որոնք գտնվել են ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ: Քաղաքացիներ Մաթևոսյանը և Ասատրյանը աշխատում են ք. Վայքի (Սաթոյի Աշոտ) գազալցակայանում, որպես լիցքավորողներ: Նրանք զորամասի հսկիչ անցագրային կետի հերթապահ` լ-տ Մարատ Վարուժանի Սարգսյանին, օրապահներ` շ-ն Սարգիս Ավետիքի Ավետիսյանին, շ-ն Սարգիս Լեոնիդի Վարդանյանին հրամայական տոնով կարգադրել են, թե ինչու են դուռը ուշ բացում, և ինչու չեն ներկայացնում իրենց: ՀԱԿ-ի վերակարգը փորձել է կարգի հրավիրել նրանց, սակայն նրանք չեն ենթարկվել և հայհոյել են ՀԱԿ-ի վերակարգի անձնակազմին: Նրանց ձայներից ՀԱԿ-ի վերակարգին օգնության են եկել հերթապահ` մ-ր Կ. Կոստանյանը, ստորաբաժանումների պատասխանատուներ` մ-ր Մ. Մհերյանը, կ-ն Ա. Ավագյանը, հեռացրել են զորամասի տարածքից: Հաջորդ օրը, քաղաքացիները Գ. Մաթևոսյանը և Վ. Ասատրյանը սթափվելով և գիտակցելով նախորդ օրվա կատարած իրենց զանցանքը ներկայացել են Եղեգնաձորի Կայազորի ՌՈ բաժին և իրենց հայհոյանքների համար ներողություն են խնդրել ՀԱԿ-ի հերթապահ լ-տ Մարատ Վարուժանի Սարգսյանից, օրապահներ` շ-ն Սարգիս Ավետիքի Ավետիսյանից, Սարգիս Լեոնիդի Վարդանյանից: Ինչպես տեսնում եք գնդապետ Մուրադյանը ընդհանրապես չի մասնակցել ընդհարմանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել