Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. օգոստոսի 12-ին` ժամը 15.00-ին, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը կայցելի ՀՀ ՊՆ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն` խաղաղապահ և հատուկ նշանակության ուժերի մարտավարական զորավարժությունների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: Միջոցառումը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի ս.թ. օգոստոսի 12-ին` ժամը 13-30-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:

12/08/2009

Ավելին

05/08/2009

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Ս.թ. օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարսելա Նիկոդեմոսին։ Շնորհավորելով դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրազիլական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն և կընդգրկեն համագործակցության նոր ոլորտներ։ <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/brazil-3.jpg" alt=""/>

04/08/2009

Ավելին

Կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում

Ս.թ. հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Կատարողական կարգապահության վիճակի և նրա հետագա բարելավման աշխատանքների ձևերի և մեթոդների կատարելագործման խնդիրների մասին» զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: <img align="middle" src="/UserFiles/Image/kolegia-1.jpg" alt=""/>

31/07/2009

Ավելին

31/07/2009

Ավելին

Պարզաբանում

Ս.թ. հուլիսի 20-ին hetq.am կայքէջում տեղադրված «Նարեկն ընդունվել է Սթենֆորդի համալսարան. գրավի պատճառով նրա ուսումը վտանգված է» հրապարակման առնչությամբ (հեղինակ` Արման Ղարիբյան), ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիներին ուսումը շարունակելու կապակցությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հիմքերը: Համաձայն նշված հոդվածի, օտարերկրյա պետություններում ուսման կապակցությամբ օրենքով սահմանված տարկետման իրավունքից օգտվում են պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի հիման վրա սովորող ՀՀ քաղաքացիները:

31/07/2009

Ավելին

31/07/2009

Ավելին

31/07/2009

Ավելին

Հայտարարություն

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նախատեսում է կազմակերպել և անցկացնել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, բանակի հանդեպ հանրության սիրո ու վստահության մեծացմանը նպաստող տեղեկատվական արշավներ` այդ նպատակով ընդլայնելով համագործակցությունը հայրենիքի պաշտպանության, բանակի և զինծառայության թեմաներով ստեղծագործող խմբերի, անհատների հետ: Առաջիկայում կմեկնարկի տեսաֆիլմերի սցենարական մտահղացումների մրցույթը: Մանրամասների մասին կարելի է տեղեկանալ` զանգահարելով ՊՆ ՏՀԿ վարչություն` 294430 հեռախոսահամարով:

31/07/2009

Ավելին

31/07/2009

Ավելին

Նախագահ Սերժ Սարգսյանը հերթական աշխատանքային այցելությունն է կատարել Պաշտպանության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի հիմնադրման 15 ամյակի եւ 2009 թվականի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հերթական աշխատանքային այցելությունն է կատարել Պաշտպանության նախարարություն: Ռազմական գերատեսչությունում մեր երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը տեղում լսել է ոլորտի տարբեր պատասխանատուների զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ:

30/07/2009

Ավելին