Ս. Օհանյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին
25 Սեպտեմբերի, 2009 00:00Ս.թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանաշանակ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Վյաչեսլավ Կովալենկոյին:
ՀՀ պաշտպանության նախարարը, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կամրապնդվեն երկու պետությունների բարեկամական կապերը, հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին հոկտեմբերի 1-ից 16-ը Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններին հայկական և ռուսական զորախմբերի մասնակցության, ՀՀ ՊՆ-ում ռուսաց լեզվի ուսուցման ժամանակակից լինգաֆոնային լսարանների բացման, 1777-1778թ.թ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում զոհված ռուս զինվորականների հիշատակին Գյումրիում կառուցված հուշարձանի վերաբացման հետ կապված հարցեր: