ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակության այցը ՀՀ պաշտպանության նախարարություն
1 Դեկտեմբերի, 2010 00:00![](/UserFiles/Image/press-rel-2010-12-01-NATO-2.jpg)
ՀՀ պաշտպանության նախարարությունում ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների համար դասախոսություններով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ներկայացրեց ՀՀ պաշտպանական քաղաքականությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հանդես եկավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները թեմայով դասախոսությամբ:
ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Դիտեր Լոզերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության, կազմակերպված դասախոսությունների ու քննարկումների համար, համոզմունք է հայտնել, որ Հայաստան կատարած այցը կնպաստի քոլեջի ունկնդիրների մոտ տարածաշրջանային անվտանգության հարցերի և ՀՀ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ գիտելիքների խորացմանը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն