ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությանը

17 Դեկտեմբերի, 2010 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:
Կարևորելով պաշտպանության ռազմավարական վերանայման, ռազմական կրթության, խաղաղապահության, ականազերծման և պաշտպանության այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այն ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության կարևոր ուղղություններից է:

Բարձր գնահատելով միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը և ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը` դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերը նշել է, որ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը և ընդլայնել նրա շրջանակները: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել