ՀՀ ԶՈՒ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում
ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության նախարարությունում հունվարի 25-ին տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան զինվորականներ, սպաներ, հյուրեր:
25/01/2013
ԱվելինԽարդախությունը բացահայտվել է
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին ՊՆ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել քաղաքացի Կ.Ս-ն:
24/01/2013
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 18.01.2013թ., ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 13.01.2013թ-ից ԿԿԶՀ-ում բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը /ծնված 1994թ., 2012-2 զորակոչ/:
19/01/2013
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 17.01.2013թ., ժամը 05:30-ին միոկարդի սուր ինֆարկտ հարցականով, թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիա հարցականով, սուր սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանը:
17/01/2013
ԱվելինՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել
Ս.թ. հունվարի 16-ից 17-ը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացվող` Հյուսիսատլանտյան Դաշինքի ու գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով:
17/01/2013
ԱվելինՌազմական ոստիկանությունը կրկին զգուշացնում է
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում տարածել էր հաղորդագրություն, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր անում զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ իրենց բնակավայրին մոտիկ զորամասերում ծառայելու գայթակղիչ, բայց հանցավոր գործարքներից, քանզի դրանք միանշանակորեն դատապարտված են ձախողման:
17/01/2013
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
16.01.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Վարազդատի Գևորգյանն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Ա.Գևորգյանը տեղում մահացել է, իսկ կապիտան Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը ստացել է մարմնական վնասվածքներ:
16/01/2013
ԱվելինՍտորագրվել է 2013թ. հայ-հունական ռազմական համագործակցության ծրագիրը
Հունվարի 14-ին աշխատանքային այցով Հայաստանում է այցելել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության դիրեկտորատի ղեկավար, բրիգադի գեներալ Եվանգելոս Կոնստասի գլխավորած պատվիրակությունը:
14/01/2013
ԱվելինՀանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ս.թ. հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին` անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ:
12/01/2013
Ավելին