Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

12 Հունվարի, 2013 00:00
Ս.թ. հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին` անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության, զորամասերում ընտրողների ցուցակների կազմման, ընտրություններին զինծառայողների լիարժեք մասնակցելու իրավունքի ապահովման և այլ ընթացակարգային բնույթի, ինչպես նաև ընտրությունների ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարվելու դեպքում ռեժիմի ապահովմանը ՀՀ զինված ուժերի մասնակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը շահագրգռված է ընտրություններին զինծառայողների մասնակցության թափանցիկության, օրինականության պահպանման և այդ ուղղությամբ դիտորդական խմբերի հետ արդյունավետ համագործակցության ծավալման հարցերում:
  • Տարածել