Մամուլի հաղորդագրություն

19 Հունվարի, 2013 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 18.01.2013թ., ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 13.01.2013թ-ից ԿԿԶՀ-ում բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը /ծնված 1994թ., 2012-2 զորակոչ/:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արտյոմ Գագիկի Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
  • Տարածել