Մամուլի հաղորդագրություն
05.07.2013թ., ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին:
06/07/2013
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ. հուլիսի 2-ից 3-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վիլնյուս` Եվրոպական Միության նախագահությունը ստանձնող Լիտվայի պաշտպանության նախարարության կազմակերպած ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում «Եվրոպական ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականությանը» նվիրված սեմինարին մասնակցելու նպատակով:
03/07/2013
ԱվելինԿոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 3-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
03/07/2013
Ավելին«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարների ավարտական փուլին սահմանվել է մարզական ռեկորդ
Հունիսի 30-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարների փակման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը և ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
01/07/2013
ԱվելինՀՀ ՊՆ պատվիրակության այցը Վրաստան
Ս.թ. հունիսի 27-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի գլխավորությամբ մասնակցել է Բաթում քաղաքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:
29/06/2013
ԱվելինԽաղաղապահության ոլորտում ՀԱՊԿ-ի հեռանկարները. միջազգային խաղաղապահական համագործակցությանն աջակցելու Հայաստանի պատրաստակամությունը
Ինչպես արդեն հաղորդել էինք, հունիսի 26-ից 27-ը Երևանում կայացավ Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» խորագրով, որը կազմակերպել էին ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ), ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: Պետք է նշել, որ Ֆորումին ներկա էին փորձագետներ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից, ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություններից (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև Երևանում հավատարմագրված միջազգային կազմակերպություններից: Ֆորումին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բարձր գնահատելով Ֆորումի արդյունավետությունը` ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Կազմակերպության զարգացման առավել արդիական խնդիրների վերաբերյալ գիտափորձագիտական Ֆորումների անցկացման փորձի հիման վրա ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի հովանու ներքո անցկացնել Ամենամյա ռազմավարական քաղաքական ֆորում: Առաջարկություն հնչեց Ֆորումի ձևաչափը դարձնել միջազգային` ներգրավելով խաղաղության, կայունության և համընդհանուր անվտանգության պահպանման ընդհանուր շահերի համատեքստում հավաքական անվտանգության ամրապնդման մեջ շահագրգիռ բոլոր կողմերին: Ներկայացնում ենք Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի կազմակերպիչներից մեկի` քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Հակաահաբեկչության գծով փորձագետ (ԱՄՆ), ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի «Խաղաղապահությունը որպես ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի կարևոր տարր. Հայաստանի տեղն ու դերը» վերտառությամբ զեկույցը:
28/06/2013
ԱվելինՏոնակատարություն «Էրեբունի» օդանավակայանում (ֆոտոշարք, տեսանյութ)
Հունիսի 28-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների կազմավորման 21-րդ տարեդարձը: Օդանավակայանի տարածքում կազմակերպվել են զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռիչքներ:
28/06/2013
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
2013թ. հունիսի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին մասնակցելու նպատակով:
27/06/2013
ԱվելինՄամլո հաղորդագրություն
«ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի վերաբերյալ
24/06/2013
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
2013թ. հունիսի 25-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբում (ք.Մոսկվա) կայանալիք ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր` հուլիսի 24-ին, Մոսկվա է մեկնել ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:
24/06/2013
ԱվելինՀանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ս.թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ համալիրում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպաների և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչների միջև:
24/06/2013
Ավելին