Հայաստանում է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետի գլխավորած պատվիրակությունը

30 Ապրիլի, 2015 00:00
Ապրիլի 30-ից մայիսի 1-ը ժամանակահատվածում Հայաստանում է գտնվում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետի գլխավորած պատվիրակությունը: Այցը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև 2015թ. ռազմական համագործակցության պլանի շրջանակներում:

Ապրիլի 30-ին վրացական պատվիրակությանն ընդունեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հարևան պետությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության օրակարգում բուժծառայությունների միջև շփումների ակտիվացման հնարավորությունները: Երկուստեք կարևորվեց ռազմաբժշկական ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, մասնավորապես` զինծառայողների ու հատուկ քաղծառայողների վերականգնողական բուժման ու հանգստի կազմակերպման հարցերում: Մայիսի 1-ին վրացական պատվիրակությունը կայցելի ՀՀ պաշտպանության նախարարութjան Լեռնային Հայաստան առողջարան` վերականգնողական բուժման ու հանգիստի ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով:
  • Տարածել