Անցկացվել է ԶՈՒ մարզական վաշտում զինծառայության նշանակման նպատակով քաղաքացիների ընտրության հանձնաժողովի նիստը

Ձմեռային զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը:

22/01/2024

Ավելին

ՀՀ զինված ուժերն իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ

ՀՀ զինված ուժերը հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում այս օրերին իրականացնում է ձնամաքրման ակտիվ աշխատանքներ։ Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։ Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով։

19/01/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Խավիեր Կոլոմինային

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

19/01/2024

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար:

19/01/2024

Ավելին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետն այցելել է N զորամասի մարտական դիրք

Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է ՊՆ N զորամասի մարտական դիրք։ ՌՈ պետը գիշերել է մարտական դիրքում, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։ Այցի նպատակը տեղում մարտական հերթապահության կազմակերպմանը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին ծանոթանալն ու նրանց հետաքրքրող հարցերը լսելն էր։ Ռազմական ոստիկանության պետը կարգադրել է խստագույնս պահպանել մարտական հերթապահության կրման, անվտանգության կանոնները և կանոնադրային հարաբերությունները։

17/01/2024

Ավելին

Պաշտպանության նախարարը հետևել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման գործընթացին

Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորավարժարաններից մեկը, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին։ Ատեստավորման հանձնաժողովի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կրակային փուլի արդյունքները և հաջորդ օրերին անցկացվելիք քննություններին վերաբերող մանրամասներ: Նախարար Պապիկյանն ատեստավորման հանձնաժողովին հանձնարարականներ է տվել՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար, իսկ ծրագրի շահառուներին մաղթել հաջողություն՝ ընդգծելով ատեստավորման քննությունները բարեհաջող հանձնելու կարևորությունը։

15/01/2024

Ավելին