Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

ՀՀ ԶՈՒ օրհներգը՝ «Երազի իմ երկիր հայրենի»-ն, ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթի կատարմամբ

01/01/2024

Ավելին

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, իսկ ծառայության ընթացքում և հայրենիքի սահմանները պաշտպանելիս առաջադրված խնդիրները պատվով ու բարեխղճորեն կատարելու համար մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։

31/12/2023

Ավելին

Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի

Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի, եղել արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։ Նույն օրը նախարար Պապիկյանը շրջել է առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, տրամադրությամբ և մաղթել զգոն ու անփորձանք ծառայություն։ Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար՝ նախարար Պապիկյանը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով։ Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև այդ օրը ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար՝ անձամբ նրանց հանձնելով զինվորական գրքույկները։

30/12/2023

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը հյուրընկալել է սեպտեմբերի 1-ին ծանր վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանին

Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորում ստացած զինվոր Նարեկ Պողոսյանին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է այս պահին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժում ստացող Նարեկի առողջական վիճակով և բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում։ Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել նրա արարքը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում և հանձնել պետական պարգևը՝ Արիության մեդալը։

27/12/2023

Ավելին