Սուրեն Պապիկյանը հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ

5 Մայիսի, 2026 21:55
Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել փոխգործակցության հեռանկարներին:

Երկուստեք կարևորվել են ռազմական կրթության, մասնագիտական փորձի փոխանակման, վարժանքների և ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությանն առաջիկայում գործնական ընթացք հաղորդելու վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։

  • Տարածել