Պարգևատրվել են շախմատի թիմային առաջնության հաղթողները

N զորամիավորումում ամփոփվել են օրեր առաջ մեկնարկած շախմատի թիմային առաջնության արդյունքները: Լավագույն արդյունքներ գրանցած թիմերն ու զինծառայող-մարզիկները պարգևատրվել են առաջնության գավաթներով և պատվոգրերով:

28/02/2022

Ավելին

Հրետանավորների պարապմունքներ

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների անհատական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով փետրվարի 28-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։

28/02/2022

Ավելին

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

25/02/2022

Ավելին

Մարտական հերթափոխ

N զորամասում փետրվարի 25-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

25/02/2022

Ավելին

Հակաօդային պաշտպանության մարզումներ

Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով փետրվարի 23-ից 25-ը զինված ուժերի զորամասերից մեկում անցկացվել են հակաօդային պաշտպանության բազմաստիճան մարզումներ:

25/02/2022

Ավելին

N զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

Փետրվարի 25-ին N զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ:

25/02/2022

Ավելին

Հավաք-խորհրդակցություն

Փետրվարի 24-ից 25-ը ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈւ ԳՇ ֆինանսական վարչության սպաների և զորամասերի ֆինանսական ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, առաջադրվել առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ:

25/02/2022

Ավելին

ՀՀ զինված ուժերում կատարվել են մի շարք նշանակումներ

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի փետրվարի 24-ի հրամանագրերով ՀՀ զինված ուժերում կատարվել են մի շարք նշանակումներ:

24/02/2022

Ավելին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։

24/02/2022

Ավելին

Մարտավարական պարապմունք

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների մասնակցությամբ փետրվարի 24-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ:

24/02/2022

Ավելին

Զինծառայողների մասնակցությամբ անցկացվում է շախմատի առաջնություն

Զինծառայողների մարզական առօրյան ակտիվացնելու և լավագույն մարզիկներին ի հայտ բերելու նպատակով զինված ուժերում պարբերաբար անցկացվում են տարբեր մարզաձևերի մրցաշարեր և առաջնություններ։ Օրեր առաջ մեկնարկած շախմատի թիմային առաջնության շրջանակում փետրվարի 23-ին մրցել են Երևանի փնջում ընդգրկված զորամասերի զինծառայողները:

24/02/2022

Ավելին

Ֆիզիկական պատրաստության վարժանքներ

Անձնակազմի մարտունակության բարձրացման և դիմացկունության ամրապնդման նպատակով ԶՈւ զորամասերում անցկացվել են ֆիզիկական պատրաստության վարժանքներ:

24/02/2022

Ավելին