Մարտավարական պարապմունք

24 Փետրվարի, 2022 17:03
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների մասնակցությամբ փետրվարի 24-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ:

Ըստ պարապմունքների սցենարի՝ ստորաբաժանման անձնակազմը ներթափանցել է պայմանական հակառակորդի նախապես ընտրված և ուսումնասիրված օբյեկտ, չեզոքացրել կենդանի ուժն ու առգրավել անհրաժեշտ փաստաթղթերը: Խաղարկվել են նաև պայմանական հակառակորդի տարածքից վիրավոր զինծառայողների տարհանման գործողություններ:

  • Տարածել