Հրետանավորների պարապմունքներ

28 Փետրվարի, 2022 16:47
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների անհատական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով փետրվարի 28-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։

Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել և մարտական վիճակի բերել հրետանային միջոցները։ Առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են։

  • Տարածել