Երդման հանդիսավոր արարողություն

7 Մարտի, 2022 18:46
N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչված զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարը շնորհավորել է նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։

  • Տարածել