ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է վոլեյբոլի առաջնություն

3 Մարտի, 2022 18:09
Փետրվարի 21-ից մարտի 1-ը, համագործակցելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անցկացվել է վոլեյբոլի առաջնություն:

Ուժերն են չափել ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերը։ Մրցավարությունն իրականացրել են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչության սպաներն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մրցավարները:

Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով, հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով:         

  • Տարածել