Աշոտ Ղազարյանը՝ ՊՆ ուսումնական կենտրոնում
03/08/2025
ԱվելինՕգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
02/08/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների ընդհանուր շահերին»։
01/08/2025
ԱվելինՏեղի է ունեցել նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտներին հանդիպել և առաջին սպայական կոչումը ստանալու կապակցությամբ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել նաև նորընծա լեյտենանտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Ռազմական բժիշկները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը: Շնորհավորելով համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը սպաներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն։
31/07/2025
ԱվելինԶորացրում. ճանապարհ դեպի տուն
29/07/2025
ԱվելինՄերի Մարտիրոսյանը զորացրվեց կանանց գումարտակից՝ ստանալով 1 միլիոն դրամ պատվովճար
Առաջիկայում նա պատրաստվում է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա:
27/07/2025
ԱվելինՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը
Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ։ Հանդիսավոր արարողության ընթացքում ռազմական ակադեմիայի շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։ Այնուհետև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով շրջանավարտներին ուսումնառությունն ավարտելու առթիվ, նրանց բարի երթ ու անվտանգ ծառայություն է մաղթել։ Ռազմական ակադեմիայի շրջանավարտներին շնորհավորել և մաղթանքներ է հղել նաև ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Միջոցառման ավարտին շրջանավարտները հրաժեշտ են տվել ակադեմիայի դրոշին և անցել հանդիսավոր երթով։
21/07/2025
Ավելին
Հայերեն
English
Русский