Անկախություն 34
21/09/2025
ԱվելինԱնկախություն 34
21/09/2025
ԱվելինԱնկախություն 34
21/09/2025
ԱվելինԱնկախություն 34
21/09/2025
ԱվելինՀՀ նախագահի հրամանագրերով շնորհվել են զինվորական կոչումներ
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ ԶՈՒ ԳՇ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանին, Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ Սամվել Մինասյանին։
19/09/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանը մասնակցել է ՉԺՀ պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել միջոցառման մասնակից գործընկերների հետ: Ընդունելությանը նախորդել է նախարարի շրջայցը թանգարանային համալիրում:
18/09/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: Համաժողովն անցկացվում է «Միջազգային կարգի պահպանում և խաղաղ զարգացման խթանում» կարգախոսի ներքո։ Միջոցառման ծրագիրը ներառում է չորս լիագումար նիստ, 8 միաժամանակյա նիստ, ինչպես նաև այլ միջոցառումներ:
18/09/2025
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը մասնակցում է Սյանշանի 12-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում է ՉԺՀ-ում Սյանշանի 12-րդ համաժողովի շրջանակում Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը:
18/09/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի, պաշտպանության նախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ
Պեկինում անցկացվող Սյանշանի համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի, պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
17/09/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների
Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների։ Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
12/09/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ
Սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարարը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները և զինված ուժերի զարգացման հեռանկարները, նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են բանակի պաշտպանունակության բարձրացմանը և զինծառայողների սոցիալական ապահովության ամրապնդմանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին: Նախարար Պապիկյանը նշել է, որ այս գործընթացներում շատ կարևոր ու անհրաժեշտ է նաև հասարակության ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Հանրային խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են բանակի և հասարակության միջև վստահության բարձր մակարդակի ապահովումը: Հանդիպման ավարտից հետո Հանրային խորհրդի անդամները ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել ռազմական ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնանյութական բազային: Հանրային խորհրդի անդամները խորհրդի նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ նախորդ օրերին այցելել էին նաև ՊՆ ուսումնական զորամասեր և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:
11/09/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին։ «Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր գերազանց համագործակցության և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում նրա նշանակալի գործունեության համար՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության ու ռազմավարական գործընկերության խորացման»։
10/09/2025
Ավելին
Հայերեն
English
Русский