Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ ՀՀ-ում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, դրա արդյունքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ավարտին դեսպանին պարգևատրել է գերատեսչական մեդալով՝ արդյունավետ համագործակցության համար։

02/09/2025

Ավելին

Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել այս տարի ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը

Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել այս տարի ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Ապագա սպաները երդվել են ծառայել անձնվիրաբար, բարձր պահել ՀՀ բանակի պատիվը, սովորել բարձր առաջադիմությամբ և դառնալ օրինակելի սպաներ ու հրամանատարներ: Ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, կարևորելով բանիմաց ու գրագետ սպաների դերն ու նշանակությունը, շնորհավորել և արդյունավետ ուսումնառություն է մաղթել կուրսանտներին՝ վստահեցնելով, որ ակադեմիայի սպայական, դասախոսական կազմը ներդնելու է բոլոր ջանքերը՝ լավ մասնագետներ պատրաստելու, լավագույն փորձը փոխանցելու համար։ Միջոցառումը եզրափակվել է կուրսանտների հանդիսավոր երթով:

28/08/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ

Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լոռու և Արարատի մարզերում 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է վարժանքների ընթացքին, զրուցել հավաքների մասնակիցների հետ և պատասխանել նրանց հարցերին: Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև պահեստազորայիններին՝ ցուցաբերած պատրաստակամության ու ծառայության համար։

27/08/2025

Ավելին