Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի, ինչպես նաև պաշտպանության բնագավառում ՀՀ ու ՄԹ համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
17/07/2025
ԱվելինԱնցկացվել է ՀՀ ՊՆ մարզական վաշտում զինծառայության նշանակման նպատակով քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովի նիստը
2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում ՀՀ ՊՆ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովին ներկայացված հայտերից, ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018 թ. N 8-Ն հրամանով հաստատված «Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխան, ընտրվել են զորակոչի ենթակա 28 քաղաքացիներ՝ հաշվի առնելով մարզական նվաճումները:
16/07/2025
ԱվելինԳեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցում է Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին
ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով՝ հուլիսի 14-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար: Համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի համագործակցությանը վերաբերող հարցեր: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ և եվրոպական բանակների ցամաքային զորքերի բարձրաստիճան զինվորականների հետ:
16/07/2025
ԱվելինՀայտարարություն
2026 թվականից սկսած՝ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գաղտնի ընթացակարգով իրականացվող գնումների հրավերները «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվելու են միայն նախաորակավորված այն ընկերություններին, որոնք ունեն գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք, իսկ նրանց համապատասխան աշխատակիցները՝ այդ տեղեկություններին առնչվելու թույլտվություն: Վերոնշյալով պայմանավորված՝ այդ ընկերությունները պետք է ներկայացնեն գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունքի տրամադրումը և համապատասխան աշխատակիցների՝ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունենալը հավաստող փաստաթղթեր՝ տրված Ազգային անվտանգության ծառայությունից: Այն ընկերությունները, որոնք պատրաստվում են մասնակցել գնման գործընթացին և չունեն վերը նշված իրավունքը, պետք է դիմեն ՀՀ պաշտպանության նախարարություն՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ստանալու նպատակով ՀՀ ԱԱԾ միջնորդություն ներկայացնելու համար, ինչպես նաև ապահովեն համապատասխան պայմաններ՝ գաղտնի աշխատանքների իրականացման համար: Գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքների կատարման իրավունք ստանալու գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն
16/07/2025
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։
15/07/2025
ԱվելինԿանանց գումարտակի շարքերը համալրելու հերթը քոնն է
Մանրամասների համար զանգահարել 1-28 կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ։
14/07/2025
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և իմ գործընկեր պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ Ազգային տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, կշարունակեն ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների խաղաղության ու բարօրության»:
14/07/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին
Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
11/07/2025
ԱվելինՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման արարողությանը
Հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում: Ելույթներով հանդես են եկել նաև ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, կորպուսի սերժանտ Հրայր Վանյանը: Երդման հանդիսավոր արարողության ընթացքում բրիգադի և ջոկի արհեստավարժ սերժանտների կոչումները հանձնել են կորպուսի սերժանտներն ու զինծառայողների ընտանիքների անդամները՝ այդպիսով շեշտելով զինծառայողի համար երկու բարձրագույն արժեքները՝ պետություն և ընտանիք։
10/07/2025
ԱվելինԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալին
Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին։ Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր:
10/07/2025
ԱվելինՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն
Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին: Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը: Նախարարը հանդիպել է «Զինվորի տանը» բուժում ստացող հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել վերականգնողական ընթացքով:
10/07/2025
Ավելին
Հայերեն
English
Русский