Անցկացվել է հրահանգչական վարժանքի դասընթաց

23 Հուլիսի, 2026 14:30
Հունիսի 29-ից հուլիսի 22-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Բրիտանական ռազմական խորհրդատվական վարժական թիմի մասնակցությամբ անցկացվել է հրահանգչական վարժանքի դասընթաց՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հրահանգիչների համար։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել հրահանգչի դերն ու նշանակությունը, ուսուցման մեթոդաբանությունը, սովորեցնել ժամանակակից հրահանգչական հմտություններ և այլն։

Դասընթացի ընթացքում մասնակիցները հանձնել են գործնական և տեսական ստուգարքներ, որոնց արդյունքում մի շարք զինծառայողներ ստացել են հրահանգչի որակավորման հավաստագրեր։

  • Տարածել