Տեղի են ունեցել ՀՀ-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները

Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել ՀՀ-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները՝ նախորդ տարի ձևավորված երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով։ Խորհրդակցությունները ղեկավարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգին։ Քննարկումներին մասնակցել է նաև Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ Հանդիպման ընթացքում կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել 2025 թվականի համագործակցության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ և ընդգծել են հաջորդ տարվա ծրագրում մի շարք նոր ոլորտներ ընդգրկելու անհրաժեշտությունը։ Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։ Կողմերը միմյանց տեղեկացրել են երկու երկրների զինված ուժերում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։ Միջոցառման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և Հնդկաստանի ՊՆ միջև համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։

23/10/2025

Ավելին

Կատարվել են նշանակումներ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է Հանրապետական զինվորական կոմիսար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ–կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արծվիկ Գրիգորյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:

22/10/2025

Ավելին

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Նախարար Չիկովանին ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

22/10/2025

Ավելին

Տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի և Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը

ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

21/10/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:

21/10/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարի պատվիրակությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով հոկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը:

21/10/2025

Ավելին

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականի առաջին ինը ամիսներին կատարված աշխատանքները։ Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները, օպերատիվ իրավիճակը և ընթացիկ հանձնարարականների կատարողականները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին, զորամասերի և ռազմական ոստիկանության միջև համագործակցության զարգացմանը, կարգապահության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերին և մի շարք այլ հարցերի։ Խորհրդակցության ավարտին գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ նպատակային աշխատանքների շարունակման, ռազմական ոստիկանություն–զորամաս համագործակցության խորացման և փոխվստահության մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ։

20/10/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալի հետ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ: Հանդիպմանը նաև մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ներկա ընթացքին և երկարաժամկետ, ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռնմանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով ԱՄՆ ստանձնած կարևոր դերը տարածաշրջանում կայուն և տևական անվտանգության հաստատման գործընթացում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի։

15/10/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:

14/10/2025

Ավելին

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրենի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ գործընկերության շրջանակում ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցության նպատակով իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների վերաբերյալ:

14/10/2025

Ավելին