Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին

17 Օգոստոսի, 2026 14:00
Այսօր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր։

Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով։

  • Տարածել