Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Dubai Airshow 2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Dubai Airshow 2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, ներկա եղել օդային ցուցադրություններին: Այնուհետև նախարար Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ցուցանմուշներին:

18/11/2025

Ավելին

Հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարին կից ձևավորվում է հասարակական խորհուրդ, որի նպատակն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը:

17/11/2025

Ավելին

Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ԱՄԷ փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ, շեյխ, Նորին Մեծություն Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը: Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը և այդ նպատակով ստորագրել պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության մասին համաձայնագիր, ըստ որի սահմանվելու են գործակցության հիմնական ուղղությունները: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

17/11/2025

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

16/11/2025

Ավելին

Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմին

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի՝ նոյեմբերի 10-ին մեկնարկած քառօրյա օպերատիվ հավաքների մասնակիցներին, հանդես եկել բանախոսությամբ։

11/11/2025

Ավելին

Արմեն Գրիգորյանը և Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի՝ նոյեմբերի 10-ին մեկնարկած քառօրյա օպերատիվ հավաքների մասնակիցներին, հանդես եկել բանախոսություններով:

10/11/2025

Ավելին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները

Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։ Հավաքի մասնակիցներին հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարն անդրադարձել է զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

10/11/2025

Ավելին

Հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈՒ հետախույզի մասնագիտական տոնը

Նոյեմբերի 5-ին հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈՒ հետախույզի մասնագիտական տոնը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ողջունել և շնորհավորել է հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ՝ հաջողություն մաղթելով հետագա ծառայության ընթացքում։ Հանդիսավոր միջոցառման ավարտին մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով։

05/11/2025

Ավելին