Սուրեն Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության բացման հանդիսավոր արարողությանը

Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության բացման հանդիսավոր արարողությանը։ Հնչել է ՀՀ պետական օրհներգը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ։ Նախարար Պապիկյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել կին զինծառայողների համար ստեղծված կենցաղ-կացարանային պայմաններին։

11/03/2026

Ավելին

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մի խումբ բարձրաստիճան սպաների հետ մասնակցել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև զինծառայողների ընտանիքների անդամները։ Ուսումնառության ավարտի և ցուցաբերած բարձր արդյունքների համար հրահանգիչների առաջին խմբին շնորհվել է որակավորման երրորդ կարգ։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհավորել է սերժանտներին և հրահանգիչներին՝ մաղթելով բարձր առաջադիմություն և արդյունավետ ծառայություն։

06/03/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

06/03/2026

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցերի:

05/03/2026

Ավելին