Սուրեն Պապիկյանը հանդիպել է բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ
Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 26-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
26/03/2026
ԱվելինՊաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն
Մարտի 23-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմը: Քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր, ներկայացվել են առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ: Հավաք-խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ՊՆ համակարգում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման քաղաքականության վարման ընթացքին, ներդրված ծրագրային համակարգի հետագա զարգացմանը, առկա խնդիրներին և դիտարկվող լուծման տարբերակներին առնչվող մի շարք հարցեր:
24/03/2026
ԱվելինՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդների Թագավորություն
ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու 2027 թվականին ԱՄՆ-ում կայանալիք զինվորականների համաշխարհային խաղերի ֆուտբոլի առաջնության որակավորման առաջնությանը: ՀՀ ԶՈՒ թիմն ընդգրկվել է Գերմանիայի, Իսպանիայի և Իռլանդիայի ԶՈՒ հավաքականների հետ մեկ խմբում։ Հանդիպումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով. մարտի 23-ին՝ ՀՀ–Իռլանդիա, մարտի 24-ին՝ ՀՀ–Գերմանիա, մարտի 26-ին՝ ՀՀ–Իսպանիա։ Մարտի 27-ին կանցկացվեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը։
23/03/2026
ԱվելինՀաղորդագրություն
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության՝ ապօրինի պահվող զենք–զինամթերքի կամովին հանձնման վերաբերյալ հասարակության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 21-ին ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք–զինամթերք։ Քաղաքացին հայտնել է նաև զենք–զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։ ՊՆ ՌՈ Վանաձորի բաժնի Ստեփանավանի հենակետի ծառայողները, դեպքի վայր մեկնելով, ջրատարի մեջ հայտնաբերել են պարկ։ Տարածքը պահպանության վերցնելուց հետո ՌՈ աշխատակիցները դեպքի մասին հայտնել են ՆԳՆ պարեկային ծառայությանն ու ոստիկանության ՀՈԳՎ Տաշիրի բաժին: Համատեղ միջոցառման արդյունքում պարկի մեջ հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 1 ինքնաձիգ, 8 փամփշտատուփ, որից 7-ը լիցքավորված է եղել 5․45 տրամաչափի 210 փամփուշտներով, 176 տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ, 5 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, 2 գլանակ և 1 տրոտիլ տեսակի պայթուցիչ։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ կազմված հաղորդումը և փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։
21/03/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանը Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների հետ այց է կատարել զինված ուժերի պաշտպանական կառույցներ
Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների հետ բովանդակալից և հետաքրքիր այց է կատարել զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներ՝ ամրացված շրջաններ:
18/03/2026
ԱվելինՄեր հերթական նորակառույց զորամասերից մեկը
14/03/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ
Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
13/03/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատարի հետ
Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
13/03/2026
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարարի հետ
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 12-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենի հետ։ Նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ ռազմական կրթության, մասնագիտական վարժանքների, ռազմական բժշկության, խաղաղապահության, հումանիտար ականազերծման և այլ ուղղություններով՝ պայմանավորվածություն ձեռք բերելով շարունակել աշխատանքները փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
12/03/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։
11/03/2026
Ավելին
Հայերեն
English
Русский