Քննարկվել են ոլորտային երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ՊՆ ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի վարչության ղեկավար կազմի, ինչպես նաև Վրաստանի Ազգային պաշտպանական ակադեմիայի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ոլորտային երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
04/04/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» շքանշանը
Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը: Այն նախարար Պապիկյանին հանձնեց Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ բարձր գնահատելով Սուրեն Պապիկյանի մեծ ներդրումը Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։
27/03/2026
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հետ։ Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին ներկայացրել է նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ համագործակցությունն ուշադրության կենտրոնում պահելու համար։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը, մասնավորապես, կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը և ընդգծել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
27/03/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ Հանդիպման ընթացքում նախարարները բարձր են գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակականության և զարգացման կարևորությունը։ Քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև խորհրդատվական աջակցության և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը՝ այն հասցնելով որակապես նոր, ավելի բարձր մակարդակի, ինչպես նաև շարունակելու համատեղ նախաձեռնությունները՝ միտված պաշտպանության ոլորտի կարողությունների ամրապնդմանը։
27/03/2026
ԱվելինՏեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
Մարտի 27-ին Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
27/03/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավարի հետ
Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավար Ալեքսանդր Զիգլերի հետ: Հանդիպման ավարտին ստորագրվել է պայմանագիր:
27/03/2026
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ
Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպել է պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
26/03/2026
Ավելին
Հայերեն
English
Русский