Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահի գլխավորած պատվիրակությանը
22 Սեպտեմբերի, 2026 21:35Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահ, գեներալ-լեյտենանտ Ստեֆանո Մանինոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմական կրթությանը և վարժանքներին առնչվող հարցեր:
Կողմերը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։
Հայաստան կատարած այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Մանինոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, որտեղ քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները:

Հայերեն
English
Русский