ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատարին
21 Հուլիսի, 2009 00:00Ս.թ. հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգին, որին ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:
Ողջունելով հյուրին` Ս. Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է Կանզաս նահանգի հետ շուրջ վեց տարվա համագործակցությունը, ինչի վկայությունն են Կանզասի Ազգային գվարդիայի ղեկավարի կանոնավոր դարձած այցելությունները Հայաստան: Ընդգծվեց նաև, որ երկու երկրների համագործակցությունը շարունակում է զարգանալ խաղաղապահ գործողությունների, ռազմական կրթության և ռազմական բժշկության բնագավառներում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հեռանկարներին առնչվող հարցեր: