«Արմենիա» առագաստանավի անձնակազմը ՀՀ պաշտպանության նախարարությունում
25 Դեկտեմբերի, 2009 00:00Դեկտեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց շուրջերկրյա ուղևորության առաջին փուլը հաջողությամբ ավարտած և հայրենիք վերադարձած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին:
Ողջունելով առագաստանավի անձնակազմին` Սեյրան Օհանյանը նշել է, որ աշխարհին մեր երկիրը ներկայացնելուն զուգահեռ` արշավախմբի գործունեությունը նաև հայրենասիրական դաստիարակության վառ դրսևորում է: Հյուրերն էլ, ներկայացնելով իրենց ճամփորդության հետաքրքրաշարժ դրվագները, ընդգծել են, որ միասնական աջակցության շնորհիվ են իրագործվում նմանաբնույթ ծրագրեր:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն