Միքայել Հարությունյանն ընդունեց

<img width="200" height="96" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_slovakia.jpg"/>Ս.թ. հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց  Սլովակիայի Հանրապետության Ֆինանսների առաջին փոխնախարար Պետեր Կազիմիրին և Սլովակիայի Հանրապետության արդարադատության ակադեմիայի նախագահ Մարտին Լաուկոյին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

19/01/2008

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի հաշվետու զեկույցը ԶԼՄ ներկայացուցիչներին` պաշտպանության բնագավառի 2007թ.-ի արդյունքների և 2008թ.-ի հիմնական խնդիրների վերաբերյալ

Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ Այսօր հաշվետու զեկույցով ներկայացնում եմ պաշտպանության բնագավառում 2007թ.-ի արդյունքները և 2008թ.-ի հիմնական խնդիրները:

18/01/2008

Ավելին

Մ.Հարությունյանն ընդունեց Մեթյու Բրայզային

<img width="200" height="113" align="left" alt="" src="/UserFiles/Image/m.brayza.jpg" style="margin-right: 10px;"/>Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը:

17/01/2008

Ավելին

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

Ս.թ. հունվարի 18-ին, ժամը 1500 ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը (հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի 23, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հարևանությամբ) տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տարեկան հաշվետու զեկույցը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Զեկույցին կարող են մասնակցել զանգվածային լրատվամիջոցների ղեկավարները և ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողները:

16/01/2008

Ավելին

13/01/2008

Ավելին

Եվրոդատարանի վճիռը «Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Գործը սկիզբ է առել 2002թ. նոյեմբերի 25-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի քաղաքացի Արմեն Մկրտչյանի (Դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 6562/03 գանգատի հիման վրա:

11/01/2008

Ավելին

Եվրոդատարանի վճիռը «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Գործը սկիզբ է առել 2003թ. հոկտեմբերի 29-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն. Միշա Հարությունյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 36549/03 գանգատի առնչությամբ:

11/01/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում` ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարների մասնակցությամբ տեղի կունենա ՙՆախնական զինվորական պատրաստություն՚ ծրագրի ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության միջոցառումների մակարդակը բարձրացնելու և բարելավելու վերաբերյալ ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների համատեղ խորհրդակցություն: Լրագրողների համար նախատեսված ավտոբուսը կմեկնի պաշտպանության նախարարություն Ալ. Թամանյանի արձանի մոտից ժամը 10:00-ին:

21/12/2007

Ավելին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական վարչության (ՀՀ ՊՆ ՔՎ), կայազորների քննչական բաժիններում և բաժանմունքներում քննիչների թափուր հաստիքների համալրման համար քննությունն անցկացվելու է 2007թ. դեկտեմբերի 21-ին, ժ. 11:00-ին քննական հանձնաժողովի նախագահ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի աշխատասենյակում:

19/12/2007

Ավելին

ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Ս.թ. դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում կկայանա մոնիտորինգ:

17/12/2007

Ավելին