ԶՈւ կրտսեր հրամկազմը համալրվեց պայմանագրային սպաներով

4 Նոյեմբերի, 2009 00:00
Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալվել էին դասակի նորընծա հրամանատարները, ովքեր ժամանակին անցել են զինվորական պարտադիր ծառայություն և ունեն քաղաքացիական բարձրագույն կրթություն: Իսկ այժմ նախկին պահեստազորայինները, ստանալով լեյտենանտի զինվորական նախնական կոչում, հինգ տարի ժամկետով անցնում են պայմանագրային զինծառայության` համալրելով ԶՈՒ կրտսեր սպայական կազմի շարքերը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանձնելով սպայական վկայականները, շնորհավորեց նորընծա սպաներին և նշեց, որ զինված ուժերը համալրվում են ծառայողական պատրաստակամություն ունեցող կադրերով: Նախարարը նաև հույս հայտնեց, որ նրանց բարձր գիտակցության և պատասխանատվության շնորհիվ կամրապնդվի բանակի մարտունակությունը:

Մինչ հիմնական ծառայության անցնելը տեղի կունենան մեկամսյա հավաքներ, և դասակի նորանշանակ հրամանատարները կանցնեն որոշակի պատրաստություն, կվերհիշեն այն ամենը, ինչ յուրացրել են ժամկետային պարտադիր ծառայության ընթացքում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել