Գ.Գաբրիելյանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="http://www.mil.am/images/garegin_gabriyelyan.jpg" align="left" body=""/>Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2008թ. հուլիսի 2-ի հրամանագրով, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գեներալ-մայոր Գ.Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից:
02/07/2008
ԱվելինՍ.Օհանյանը մասնակցեց ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ս.թ. հուլիսի 2-ին մասնակցեց ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
02/07/2008
ԱվելինՍ.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բիշքեկ
Ս.թ. հուլիսի 1-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն)` մասնակցելու ս.թ. հուլիսի 2-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
01/07/2008
ԱվելինՍ.Օհանյանն այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="141" alt="" src="/UserFiles/Image/naxarar_yerablur_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հունիսի 29-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի և անհայտ կորած ազատամարտիկների ծնողների ու հարազատների ուղեկցությամբ, այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին:
29/06/2008
ԱվելինԶարգացրեք Ձեր վերլուծական միտքը
Ս.թ. հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց` 1-ին կիսամյակի ավարտման շեմին: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ողջ ղեկավար կազմը:
28/06/2008
ԱվելինՀՀ զինված ուժերը համալրվեցին 247 շրջանավարտներով
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="133" alt="" src="/UserFiles/Image/naxarar_avartakan_razm_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ` ներկա լինելու ինստիտուտի` 2008թ. շրջանավարտների ավարտական շքերթին, որին ներկա էին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, հյուրեր, ծնողներ:
28/06/2008
ԱվելինԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ
Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների` Ադրբեջանի զինված ուժերի օրվա առթիվ ս.թ. հունիսի 26-ին Բաքվում անցկացված զինվորական շքերթի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքին, տեղեկացնում եմ, որ շքերթներին մասնակցող զինված ուժերի հագեցվածության և կազմակերպվածության վերաբերյալ տպավորություն ստանալու համար մեզ առավել հետաքրքիր է դիտել ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, ինչու ոչ, նաև Թուրքիայի և, ռազմական կարողությունների տեսանկյունից, այլ առաջատար երկրների շքերթները: Իսկ զինված ուժերի սպառազինության արդիականության վերաբերյալ պատկերացում կազմելու առումով առավել օգտակար է մասնակցությունը ռազմական տեխնիկայի բազմաթիվ ցուցահանդեսներին:
28/06/2008
ԱվելինՍ.Օհանյանը հանդիպեց անհայտ կորածների ծնողների և հարազատների հետ
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="91" alt="" src="/UserFiles/Image/geri_patand.jpg" width="200" align="left"/>Ս.թ հունիսի 26-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց անհայտ կորածների ծնողների և հարազատների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանը:
26/06/2008
ԱվելինՇարժական դաշտային հոսպիտալի բացազատում
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="127" alt="" src="/UserFiles/Image/hosp_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հունիսի 25-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ շարժական դաշտային հոսպիտալի (EMEDS) բացազատման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Ֆրեյզերը և ռազմադիվանագիտական առաքելություն իրականացնող ռազմական կցորդներ:
25/06/2008
ԱվելինՍ.Օհանյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
<img width="200" height="118" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_smesov.jpg"/>Ս.թ. հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Ս.Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ երկուստեք համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում:
25/06/2008
Ավելին2008թ.-ի ուս. տարվա շրջանավարտների ավարտական շքերթ
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 28-ին, ժամը 10:00 ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի կունենա ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 2008թ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական շքերթ:
24/06/2008
ԱվելինՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փայտյանի ողջույնի խոսքը
Ս.թ. հունիսի 23-ից 26-ը Հայաստանում անցկացվող «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան-2008» զորավարժությունների վերջնական համադրման համաժողովի բացման արարողությանը
24/06/2008
Ավելին